«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019-ի դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան: Ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: |
Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
5615:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
33500:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
332Երեկ, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
507Երեկ, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
455Երեկ, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
47826.03.2024, 22:30