Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից

733
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 10:10
Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քննարկելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախորդ նիստում հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել էր, որ նախագծով առաջարկվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը: