Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Որևէ մեկին մեզնից պաշտպանելու կարիք չկա». Զարուհի Բաթոյան

290
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 01:10
«Որևէ մեկին մեզնից պաշտպանելու կարիք չկա». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ դա անում էին գիշերօթիկների փակման ժամանակ. մի քանի «մտահոգ» հավաքվում և սկսում էին խելոք հարցեր տալ՝ «իսկ ո՞ւր են գնալու այն երեխաները, որ ընտանիք չեն կարող վերադառնալ, մտածե՞լ եք նրանց մասին… և այլն»: Հիմա նույն մտահոգվածները նման հարցեր են տալիս տնակներում ապրողների և Գյումրին տնակներից ազատելու մեր նպատակի մասին՝ «ի՞նչ կերպ եք դա լուծելու, մարդկանց հո չեք աքսորելու և այլն»: Ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այս հարցի, չեմ հասկանում՝ ինչո՞ւ է իրենց թվում, որ մեր ժողովրդին, ամենակարիքավոր մարդկանց ամենաքիչը մենք ենք սիրում: Ի՞նչն է նրանց ստիպում մտածել, որ մենք մարդկանց մասին չենք մտածում և որևէ մեկին պատրաստ ենք փողոցում թողնել: Ցավում եմ, որ իշխանության մասին ձեր պատկերացումները բացասական են, բայց մեր քաղաքականության հիմքում սերն է Հայաստանի քաղաքացու նկատմամբ, այնպես որ հանգիստ քնեք ձեր տներում, որևէ մեկին մեզնից պաշտպանելու կարիք չկա»: