Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Ավտոմեքենան ընկել է գետը

236
Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 14:25
Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նաիրի Զ.) արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: