Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

Բենզատար է շրջվել

246
Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 10:35
Բենզատար է շրջվել

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: