«Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորյա ծախսերի մասին. Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության և քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 325 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենևին չեն մտնում վարչական շրջանների ամանորյա ծախսերը։ Վերջիններս ներառյալ, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ։ Կառավարությանը խորհուրդ կտայի պահուստային ֆոնդից տրամադրվող այդ 271 մլն դրամն ուղղել Գյումրի։ Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր։ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»։ Քաղաքապետարանն էլ կարող էր ընդամենը զուսպ լինել իր ծախսերի մեջ և լուծեր բազմաթիվ խնդիրներ, որոնք օրհասական են։ Ամանորը միշտ էլ լավ է անցել Երևանում։ Պետք չի 1.2 մլն դոլար ծախսել ու հպարտանալ դրանով։ Այս ամենն ինձ հիշեցնում է հիվանդ մի կնոջ, ում դալուկ դեմքին շպար են քսում ու աչքերը ներկում, բայց ողջ մարմինը քայքայվում է...»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00