Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Սպիտակ տունը կոչ է արել դադարեցնել իմպիչմենթի հետաքննությունը

1790
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ., 14:20
Սպիտակ տունը կոչ է արել դադարեցնել իմպիչմենթի հետաքննությունը

Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել հետաքննությունը, հայտնում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իրավախորհրդատու Փետ Սիփոլլոնեի նամակը:

Այս կերպ Սպիտակ տունը պատասխանել է ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Ժերոլդ Նադլերին իմպիչմենթի ունկնդրումներին մասնակցելու հրավերին, որը Թրամփին ուղարկվել էր նոյեմբերի 29-ին:

Թրամփին մինչև դեկտեմբերի 6-ը ժամանակ էր տրվել՝ հաստատելու իր փաստաբանի՝ դատական նիստին մասնակցությունը:

Սիփոլլոնեն ի պատասխան հայտարարել է, որ դեմոկրատներն այդ ֆարսով չափազանց շատ ժամանակ են խլել Ամերիկայից:

«Դուք պետք է դադարեցնեք այս հետաքննությունը հիմա և այլևս ժամանակ չկորցնել լրացուցիչ ունկնդրումների վրա»,- ասել է նա: