Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
579
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ., 10:35
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից ևս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց: Սա երեկ բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։ Մարդիկ հիշեցին, որ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էին ծախսում, իսկ հիմա մոտ 10 անգամ շատ են դուրս գրում, և հայտնի չէ, թե դրա ինչքան մասն է ծախսվելու, ինչքանը՝ «ուտվելու»։ Ընդ որում՝ գումարի որոշ մասը տրվելու է Գորան Բրեգովիչին, որ նա Ամանորի գիշերը համերգ տա Հանրապետության հրապարակում»: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18