«ՀՅԴ-ից մեզ արտաքսելու որոշման հետևում կանգնած է Հրանտ Մարգարյանը». Արտակ Մելիքյան
Արդեն հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ՝ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանն արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Նրանք այն երիտասարդներն են, որ բարձրաձայնել են կուսակցությունում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ սկիզբ առած քաղաքական արշավի հարցում առկա տրաձայնությունների մասին ու նամակի միջոցով ՀՅԴ սփյուռքյան կառույցներին տեղեկացրել ստեղծված իրավիճակի ու իրենց դիրքորոշման մասին: Արտակ Մելիքյանն այսօր Civilnet-ի եթերում ասել է, որ իրենց արտաքսման հիմնական պատճառը հենց ԿԳՄՍ նախարարի շուրջ տեղի ունեցող դեպքերն են եղել, որ իրենք հրաժարվել են մասնակցել. «Քանի որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այլ տեսակետ ուներ այդ հարցի շուրջ և իբրև ուսանողական միություն մեզ հետ ոչ մի քննարկում չի իրականացվել, թե օրենքի նոր նախագիծն առհասարակ ինչ ձև է ընկալվում ուսանողության կողմից: Ուսանողական միությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, անտեսվել ենք մենք մեր կուսակցության գերագույն մարմնի կողմից: Իմ անձնական կարծիքով, այստեղ մեկ անձի ղեկավարությունն է, որ էս հետևանքերին է բերում: Ես կարծում եմ, ինչ-որ մի տեղ էլ համոզված եմ, որ դեռ կուսակցությունը ղեկավարում է Հրանտ Մարգարյանը և նրա ասածով են բոլորը շարժվում»,- ասել է Մելիքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00