Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գյումրիի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. ՇՄ դատախազություն

329
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 22:10
Գյումրիի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. ՇՄ դատախազություն

«Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունը, թե Գյումրու տնակներում ապրողներն իրենց երեխաներին վաճառում են թուրքերին, իրականությանը չի համապատասխանում:

ՇՄ դատախազության տեղեկատվության համաձայն, քաղաքացի Մարինա Խաչատրյանի հայտարարությունն անհիմն է: Վերջինս ևս ոստիկաններին տեղեկացրել է, որ ինքը չունի որևէ փաստ. այն, ինչի մասին խոսել է ասուլիսի ժամանակ, շրջանառվող խոսակցությունների մակարդակում է եղել:

Նշենք, որ հայտարարությունից անմիջապես հետո, նոյեմբերի 11-ին, ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ ասուլիսից վերցված այդ հատվածն ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ԺՊ-ին, հանձնարարվել ձեռնարկել ստուգողական օպերատիվ- հետախուզական գործողություններ՝ նյութում առկա տեղեկատվության իսկությունը պարզելու կամ հերքելու ուղղությամբ: Այսօր արդեն հստակ է, որ փաստական որեւէ ապացույց ձեռք չի բերվել: