««ԿամԱԶ»-ների ու շինթույլտվությունների հարցով կոսնտրուկտիվ մի առաջարկ». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա «ԿամԱԶ»-ների ու շինթույլտվությունների հարցով կոսնտրուկտիվ մի առաջարկ. Եթե Երևանի քաղաքապետարանը չի հասցնում շինթույլտվություններ տա և շինթույլտվություն հայցողների հերթեր են գոյանում, ապա դրա լուծման ձևը ոչ թե համայնքին «ԿամԱԶ»-ներ նվիրելով հերթը առաջ տալն է, այլ նորմալ, բոլորի համար հասկանալի տուրքի սահմանումը, որի վճարման պարագայում կարելի է շինթույլտվությունը ստանալ արագացված ժամկետում: Նման մեխանիզմ գործում է անձնագրեր ստանալու հարցում: Օրենքով կամ ավագանու որոշմամբ որոշակի տուրք թող սահմանվի, որը արդեն բոլոր տնտեսվարողների համար կլինի սպասելի ու հասկանալի: Հակառակ պարագայում ստացվում է, որ որոշ տնտեսվարողներ «ջոգել են» ու «ԿամԱԶ»-ը նվիրում են, որոշները չեն «ջոգել» ու տարիներով սպասում են շինթույլտվության և բիզնեսի համար ստեղծվում է ոչ բարենպաստ մրցակցային միջավայր: Ես էլ չասեմ, որ նվիրաբերած «ԿամԱԶ»-ներով վարչարարություն պայմանավորելը կամ դրանցով «հերթ առաջ տալը» հակասում է վարչաչարության՝ օրենքով ամրագրված հիմունքներին: Հասկանալի է, «ԿամԱԶ»-ների պատմությունում Հայկ Մարությանն անձնական շահ չի հետապնդել: Բայց ամեն ինչ պետք է լինի Ա) օրենքով, Բ) թափանցիկ, Գ) բոլորի համար հավասար ու հասկանալի պայմաններով»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30