Ռ. Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի վճիռը՝ դեկտեմբերի 9-ին
283
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 14:45
Վերաքննիչ դատարանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վճիռը կհրապարակի դեկտեմբերի 9-ին: Միջնորդությունը ներկայացրել էր դատախազ Գևորգ Պապոյանը: Դրան առարկեցին Ռ.Քոչարյանի պաշտպանները: Հայկ Ալումյանը նկատեց, դատավորի ինքնաբացարկը կարող է վատ նախադեպ ստեղծել: «Եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի»,- նշեց պաշտպանը: Մյուս պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասը խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Միջնորդության քննարկումն ավարտելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18