Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թույլ տվեք սա վերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին». Մարությանը՝ ԲՀԿ անդամին

853
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 13:10
«Թույլ տվեք սա վերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին». Մարությանը՝ ԲՀԿ անդամին

Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին: Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ինչի համար է նվիրում: Ներսիսյանն ասաց՝ որպեսզի վերջինս էլ փողկապ կապի: «Թույլ տվեք սա վերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին»,- պատասխանեց Հայկ Մարությանը:

«Ես Ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ: Ես ուղղակիորեն, իրականում սրտանց նվիրեցի Ձեզ, իսկ Դուք տարաք հարցն ուրիշ տեղ: Չեմ հասկանում՝ ինչ եք անում ու էս սրացումներն ինչ է»,- ասաց ԲՀԿ անդամը: