«Ես չեմ գտնում, որ պետք է հրաժարական տաս, բայց գտնում եմ, որ աթոռը բռնությամբ չեն պահում». Սյուզաննա Սիմոնյան
Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին ավանդույթները շարունակվում են, բռնությունն ուժի կիրառում է կոչվում: Իսկ ինչո՞ւ կիրառել ձեր ասած ուժն ու մեր ասած բռնությունը, եթե կարելի էր հանգիստ սպասել մինչև կհոգնեն ու կցրվեն: Բացի այդ, եթե այս երիտասարդները դաշնակցական են և նրանց պահանջն ընդունելի չէ մեզ, ուրեմն՝ պետք է ջարդենք-փշրենք ու բերանները փակե՞նք: Այդպես բերան չի փակվում, այդպես հակառակը՝ բերան է բացվում: Մի՞թե այսքան տարվա փորձը ձեզ ոչինչ չի ասել: Կամ էլ ամբողջ աշխարհին պետք է անպայման ցույց տայինք, որ երիտասարդները պահանջ ունեն, որի համար կարելի էր նրանց ոստիկանություն տանե՞լ: Ե՞րբ եք սովորելու այնպիսի քայլեր անել, որ նման ակցիաներ տեղի չունենան: Չէր կարելի՞ դիվանագիտորեն զրուցել այս երիտասարդների հետ, հասկացնել ու բացատրել: Արայիկ Հարությունյան, ես չեմ գտնում, որ դու պետք է հրաժարական տաս, բայց ես գտնում եմ, որ աթոռը բռնությամբ չեն պահում, աթոռը համոզիչ խոսքով են պահում»: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18