Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փարիզում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 90 մարդ

1798
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 14:00
Փարիզում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 90 մարդ

Դեկտեմբերի 5-ին Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ սկսված լայնածավալ գործադուլի և ցույցերի ընթացքում ձերբակալվել է 90 մարդ։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է տեղի ոստիկանությունը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների թիվը գնահատել է 1․5 մլն։
Հիշեցնենք՝ գործադուլ են հայտարարել բժիշկները, դատարանների աշխատակիցները, ոստիկանները և այլք: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի էր ունենալու 245 ցույց: Ցույցերի պատճառով Ֆրանսիայում երկաթուղային և ավիա-հաղորդակցությունը խաթարված է։