«90-ականների սկզբին Հրանտ Մարգարյանը թմրանյութ էր տեղափոխում, գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը». Արման Բաբաջանյան
ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հայտարարեց, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ: «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Կարծում եմ՝ ԱԺ-ն պիտի անմասն չմնա այսպիսի երևույթներից, և մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններ են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն: Մենք շատ լավ գիտենք՝ Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 1990-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը: Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, 31-ի գործն ինչի մասին էր, Հոկտեմբրի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ: Կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք, այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: Այս կուսակցությունը մեդիայի բոլոր ռեսուրսներն օգտագործում է՝ թույնը թափելու երկրում փոփոխությունների դեմ: Թող խելքները գլուխները հավաքեն, և ԱԱԾ-ն թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել այսպիսի երևույթները»,- խոսքն ամփոփեց Ա. Բաբաջանյանը: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30