Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Քանի՞ գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից». Արմեն Աշոտյան

1729
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 12:10
«Քանի՞ գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը:

«Այո, պլանավորում էինք Ս. Սարգսյանի արտասահմանյան այցերը մի շարք մայրաքաղաքներ՝ ազգային, պետական, քաղաքական հստակ օրակարգով: Կարծում եմ՝ իշխանությունները դրանից լավ տեղյակ էին: Առաջադրված քաղաքական մեղադրանքի համատեքստում տեսնում ենք փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը ևս: Անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, բայց դա տեխնիական հարց է, որովհետև համակարգն այնպիսին է, որ եթե մեղադրանք կա ու կա ստորագրություն չբացայակայելու մասին, որևէ սահման հատելու հնարավորություն նախագահը չի ունենալու: Իսկ լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության ու պլանների վրա: Մենք հաջորդ տարի շարունակելու ենք նախապատրաստել Ս. Սարգսյանի տարբեր այցեր տարբեր մայրաքաղաքներ: Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա նրան նշված ժամանահատվածով բացակայել երկրից ու վերադառնալ: Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից՝ քաղաքական օրակարգով ու վերադառնալ Հայաստան»,- ասաց ՀՀԿ-ականը: