Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ». Արմեն Աշոտյան

447
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 11:35
«Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին. «Առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական ու տեղեկատվական շրջանակների համար: Այն ոչ մի կերպ բացասապես չի կարող ազդել ՀՀԿ-ի ներքին և արտաքին քաղաքական գործունեության վրա, հակառակը՝ հարուցված գործն ու մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը: Սա հետևանք է, որի ականատեսը լինում ենք վերջին 3 օրերին ու այստեղ, իրոք, պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»: