Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սրա մասին քչերը գիտեն, առաջին անգամն է, որ հանրայնորեն ասում եմ». Արա Վարդանյան

765
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 00:05
«Սրա մասին քչերը գիտեն, առաջին անգամն է, որ հանրայնորեն ասում եմ». Արա Վարդանյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նոր բացահայտումներ է արել իր առաջին ձերբակալության վերաբերյալ. «Իմ քրեական գործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է, դա է վկայում իմ ձերբակալման ձևը: Սրա մասին քչերը գիտեն, առաջին անգամն է, որ հանրայնորեն ասում եմ սրա մասին. անցած տարի վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, և նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին ու ուղեկցեցին ԱԱԾ, երբ ես նույնիսկ տեղյակ չէի քրեական գործից»,- ասել է Վարդանյանը:

Եթերի ընթացքում նա հայտարարել է, որ ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությունը ստահոդ է. «Գրեթե կանխորոշված է, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու: Ես տասը տարի անընդմեջ ղեկավարել եմ հիմնադրամը, ի՞նչ է նշանակում փակել իմ էջը, հիմնադրամը ես չեմ ստեղծել, չկա որևէ մեկը, որը կարող է փակել կամ բացել հիմնադրամի որևէ էջ»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ականատես ենք դատական համակարգի ուղղակի ոչնչացման:

Արա Վարդանյանի կարծիքով՝ Արցախի հարցում իշխանությունը կործանարար քաղաքականություն է վարում, քանի որ մեկուկես տարում արել է մի շարք իրարամերժ հայտարարություններ. «Ո՞րն է մեր և Արցախի իշխանությունների նույնական մոտեցումն այս հարցում: Չկա այնպիսի լուծում, որը կարող է բավարարել երեք կողմերին: Բաքվում Լավրովի հայտարարություններից մենք հասկացանք, որ ԼՂ բնակչություն ասելով՝ նա նկատի ունի նաև ադրբեջանցիներին, ոչ միայն Արցախի հայությանը: Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևէ հանրաքվե Արցախի հարցի շուրջ: Մենք այս կերպ վտանգում ենք մեզ և մեր երեխաներին»,- նշել է Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: