Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մեր պաշտոնյաների էջերի փոստերն եմ նայում ու ապշում». Մարիամ Ծատրյան

462
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 00:25
«Մեր պաշտոնյաների էջերի փոստերն եմ նայում ու ապշում». Մարիամ Ծատրյան

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր պաշտոնյաների մի մասը այդպես էլ չի գիտակցում, որ հեղափոխությունն ավարտվել է և իրենք պետական պաշտոն զբաղեցնող անձիք են։ Գրառումներ եմ կարդում, իրենց էջերի փոստը նայում ու ապշում։ Մարզպետներից մեկը Միշիկ է քլնգում, քաղաքապետերից մեկը ԲՀԿ-ի Գևորգի թեմային է անդրադառնում, էն մյուսը՝ կոռուպցիայի մասին բարձրագոչ գրառում անում, էն մեկը՝ Աշոտյանի ու Շարմազանովի նկարն է դրել ու հեգնում։
Հասկանո՞ւմ եք, կա հանրային ծառայության մասին օրենք, որն իրենից ենթադրում է պահպանել չեզոքություն, զսպվածություն, հարցերին հավասարակշիռ մոտեցում։
Ընկերներ, դուք արդեն քաղաքական ակտիվիստ չեք, դուք արդեն երկու տարի է պատասխանատվություն կրող անձիք եք, որոնց կարևորագույն ծառայության են ուղարկել։ Այն իրականացրեք ֆեյսբուքյան գրառումից անդին. մնացածը թողեք ՔՊ կուսակցության ակտիվին»: