Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու է պարբերական և՝ որ թերացումների ու խախտումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է անհանդուրժողական: «Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճին հարակից իր ռեստորաններով ու այլ սննդի կետերով, ոչ միայն մեր բնակչության հիմնական հանգստավայրերից է, այլև տուրիստական հիմնական ուղղություններից մեկն ու, ըստ էության, երկրի այցեքարտն է: Ուստի, սննդամթերքի անվտանգության տեսանկյունից, դուք առավելագույն պատասխանատվություն ու ըմբռնում պետք է դրսևորեք»,- հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը: Տնտեսավարողները հարցեր են ուղղել՝ կապված սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ձեռքբերման ու տեղափոխման պայմանների, ուղեկցող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի, խորհրդատվական ծառայությունների մասին: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18