Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բարձիթողի իրավիճակ՝ նախարարություններում». Բաբկեն Հարությունյան

344
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 01:05
«Բարձիթողի իրավիճակ՝ նախարարություններում». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարձիթողի իրավիճակ՝ նախարարություններում.

Նախարարներին կից հասարակական խորհուրդների կազմն եմ նայում՝ մի մասն ունի, մի մասը դեռ նոր-նոր է հայտարարություն տվել, մի մասն էլ ընդհանրապես չունի․ օրինակ՝ Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարությունները։ Կան նախարարություններ էլ, որ որոնց կայքերում որպես խորհրդի նախագահ՝ դեռ նշված է նախկին նախարարների անունները կամ խորհրդի կազմը։ Ամենևին չենք զարմանա, եթե տեսնենք նախարարներին կից խորհուրդների անդամ հասարակական կազմակերպությունների անունները՝ հիմնականում Սորոսի հիմնադրամն է և իրենից պաշտոնապես ֆինանսավորվող կազմակերպությունները՝ «Թրանսփարենսի», «Կանանց ռեսուրս կենտրոն» և այլն։ Իհարկե, կան նաև Սորոսից չֆինանսավորվող ՀԿ-ներ։ Առանձնակի կարևոր է, որ խորհուրդների կազմում լինեն նաև իշխանությանը ոչ հաճո ՀԿ-ներ նույնպես՝ եղած սխալները բարձրաձայնելու և առաջարկներ ներկայացնելու համար, ոչ թե լինեն միայն իշխանությանը հաճո ՀԿ-ներ՝ նախարարների հետ նկարվելու և իմիտացիա անելու համար:
Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել քաղհասարակության կարծիքի հետ. վարել բաց և թափանցիկ քաղաքականություն, հետևաբար՝ բոլոր նախարարները պետք է ունենան ՀԿ խորհրդի կազմեր, նախարարությունների կայքերում լինեն խորհուրդների կազմերը, նիստերի արձանագրությունները և անհրաժեշտ այլ տեղեկություններ։
Հանրային վերահսկողության կենտրոնը հետամուտ է լինելու նշված խնդիրներին»: