«Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ: Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպե՞ս է կարիքի գնահատումն իրականացվում այսօր. Ներկայումս սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների և քաղաքացիների կարիքների գնահատումը իրականացնում են ՀՀ մարզպետարանների և հինգ համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումները։ Սոցիալական կարիքի գնահատում է իրականացնում նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը։ Ո՞րն էր խնդիրը. Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող կառույցները իրականացնում են միմյանցից անջատ և գրեթե չփոխկապակցված գործընթացներ, ինչը ոչ միայն անարդյունավետ է քաղաքացուն համալիր սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, այլ նաև անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը։ Բացի այդ՝ ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող և կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85%-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում և ոլորտում աշխատում է երկար տարիներ։ Նախաձեռնության անհրաժեշտությունը Վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ․ մասնավորապես սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելով կարիքի գնահատման գործառույթը։ Ընդ որում, հավատարիմ մնալով ապակենտրոնացման հետևողական քաղաքականությանը՝ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց ընդլայնվող ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել համայնքների մակարդակում: Արդյունքը. Օրենքի այս փոփոխությամբ մենք կբարելավենք կարիքի գնահատման գործընթացը, որին էլ կհետևի ավելի հասցեական ծառայությունների մատուցումը»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30