Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մնացականյանը դեռ աճելու տեղ ունի». Ստեփան Դանիելյան

316
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 20:00
«Մնացականյանը դեռ աճելու տեղ ունի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Զոհրաբ Մնացականյանի ելույթում վերջապես հստակ դիրքորոշում լսեցինք: BBC-ի հարցազրույցից հետո առաջընթաց է ապրել, նաև դա միակ հնարավոր պատասխանն էր Սլովակիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանն ի պատասխան, որով, ըստ էության, Ադրբեջանը հրաժարվում էր Մադրիդյան սկզբունքներից:

Սկզբունքներ չունեցող իշխանություն ունենալը նաև դրական կողմեր ունի, կոմպլեքսներ չունեն դիրքորոշումները փոխելու հարցում: Սա դրա դրական արտահայտություններից էր:

Երբ կոնկրետ ասելիք ունես, անգամ ձայնդ է խրոխտ հնչում, բայց Մնացականյանը դեռ աճելու տեղ ունի, ամեն ինչ չի դեռ խորությամբ ընկալում ու միջազգային իրավունքին համապատասխան ձևակերպում»: