Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները (ընդհանուր 3 հատ), մասամբ ջերմահարվել են հյուրասենյակի սեղանը և գորգը, իսկ հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակն ընկել է տան բակում կայանած «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Կ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ետնամասի ապակին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Էլեն Կ-ն (ծնված 1993թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30