Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում, նախագահական ընտրարշավի ժամանակ, Հիլարի Քլինթոնն ապօրինի է ֆինանսավորվել

2033
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 15:20
ԱՄՆ-ում, նախագահական ընտրարշավի ժամանակ, Հիլարի Քլինթոնն ապօրինի է ֆինանսավորվել

Ութ ամերիկացիների մեղադրանք է առաջադրվել 2016-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ, հայտնել է CNN հեռուստաալիքը: Մեղադրյալների թվում են՝ հատուկ դատախազի առանցքային վկաներից Ռոբերտ Մյուլերը, Ջորջ Նադերը ու Allied Wallet ընկերության նախագահ Ահմադ Խավաջանը: Նրանց մեղադրում են քաղաքական կոմիտեներին միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար: Նադերին վերագրում են հանցանք, որ նա ավելի քան 3,5 միլիոն դոլար է փոխանցել քաղաքական կոմիտեներին, հաղորդել է РИА Новости գործակալությունը: