Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Վարչապետը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն զգայուն մակարդակում է». Էդմոն Մարուքյան

344
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 03:10
«Վարչապետը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն զգայուն մակարդակում է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իմ ու վարչապետի քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինչ-որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը և անհարկի լուտանքներ թափում «Լուսավոր Հայաստանի» վրա։
Վարչապետն ինքը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր ու զգայուն մակարդակում է, և մեր նախաձեռնած գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է հեղափոխական արժեհամակարգին։ Խորհուրդս բոլոր քծնողներին այն է, որ մինչև ձեր հարձակումը կազմակերպելը, գոնե առնվազն փորձեք հասկանալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինչ բարձր չափանիշներից ենք խոսում, ինչի մասին է խոսքն ընդհանրապես, և դուք ինչ եք պաշտպանում։

Պայքարի այս բարձր նիշը, այսուհետ, փաստ է, և թող ոչ ոք չփորձի այն իջեցնել»։