Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինչ են Լոնդոնում քննարկել Թրամփը և Էրդողանը

875
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 23:05
Ինչ են Լոնդոնում քննարկել Թրամփը և Էրդողանը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գումարվել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ովքեր քննարկել են ՆԱՏՕ-ի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունները, գրում է ТАСС գործակալությունը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ: «Երկու նախագահները քննարկել են Թուրքիայի՝ դաշինքում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը, առևտրային հարաբերությունների հետագա ամրապնդումը և առևտրաշրջանառության ծավալը 100 միլիարդ դոլարով ավելացման հնարավորությունը, ինչպես նաև տարածաշրջանային և էներգետիկ անվտանգության հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Twitter-ում գրել էր, որ Էրդողանի և Թրամփի միջև բանակցությունները շատ արդյունավետ են անցել: