«Ցավ եմ ապրում, երբ լսում եմ նորանշանակ պաշտոնյաների գայթակղությունների մասին». Վահրամ Թոքմաջյան
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիան մեկ օրում արմատախիլ չի արվում: Դա կա բոլոր պետություններում և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մարդկային համայնքը: Շատ կարևոր է, որ նոր իշխանության հռչակած սկզբունքները չեն կրում ձևական բնույթ: Ես հիմա երկար լոլոներ չեմ կարդա այն մասին, թե մեղքը դատարանով դեռ ապացուցված չէ: Չեմ կարծում, թե ԱԱԾ-ն անլուրջ կգտնվեր բարձր պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ու առանց հիմքերի կձերբակալեր: Խնդիրն այստեղ այլ է: Ձերբակալված պաշտոնյան բավականին երիտասարդ է: Նա չի եղել նախկին իշխանության մաս: Իսկ սա նշանակում է, որ կոռուպցիան, չարորակ ուռուցքի տեսքով, բուն է դրել հասարակական բոլոր շերտերում, ընդհուպ՝ ենթագիտակցական մակարդակում: Մենք հապաղելու իրավունք չունենք: Այդ մտածողությունը պետք է փոխենք երեկվանից սկսած՝ թաղից, մանկապարտեզից, ընտանիքից: Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ լսում եմ նորանշանակ պաշտոնյաների գայթակղությունների մասին: Բայց մարդկային թուլություններն առոչինչ են հեղափոխության տրամաբանության և պետության արժեքային տեսանկյունից: Բոլոր պատշոնյաները պետք է գիտակցեն, որ հատկապես այս փուլում պատասխանատվություն ստանձնելը նշանակում է հրաժարվել բոլոր տեսակի գայթակղություններից: Իսկ դա փշոտ ուղի է»: |
Գերմանիայի դատախազությունը և քրեական ոստիկանությունը գործ են հարուցել Սկրիպալների գործին ներգրավված ԳՀՎ-ի աշխատակիցների դեմ
5312:20Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. արդեն մի բան գտել են. «Ժողովուրդ»
4410:30«Վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային». Ստեփան Դանիելյան
7008:45«Նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել». Գևորգ Գորգիսյան
10001:35«ՍԴ-ի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է». Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
10600:25«Բացառված չէ, որ մենք կունենանք նաև առաջին նախագահի հետ կապված գործողություններ». Աղվան Վարդանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:20