Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

«Ճիշտ է արել քաղաքապետը». Նիկոլ Փաշինյան

171
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 17:25
«Ճիշտ է արել քաղաքապետը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ շեյխերի հայտնի թեմային ու կրկնեց այն, ինչ երեկ եթերում ասել էր քաղաքապետ Հայկ Մարությանը: «Թույլ տվեք էդքան էլ վստահ չլինել, որ շեյխի ներկայացուցիչ էին, եթե լինեին, կարիք չունեին Գ. Ծառուկյանին խնդրել, որ զանգի ինձ ու խնդրի՝ զանգեմ քաղաքապետին՝ միջնորդելով, որ նրանց ընդունի: Եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ: Այո, Գ. Ծառուկյանը զանգել, ասել է խոշոր ներդրողներ էին, զանգել եմ քաղաքապետին, ու նա ընդունել է: Տարօրինակ է եղել, որ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով ու մայկաներով: Ասել են՝ կենտրոնում հող ենք ուզում բիզնեսի համար, քաղաքապետն ասել ա՝ ցավոք, ձեր նշած տարածքներում հող մեր տիրապետության տակ չկա, մասնավորը գուցե ունենա: Հընթացս զանգեր են ստացել, ընդհատվել է խոսակցությունն ու այդպես շարունակ, մինչև քաղաքապետն ասել ա՝ կարծում եմ հետաքրքրիր չի ձեզ, որովհետև անընդհատ խոսում եք: Կարծում եմ՝ ճիշտ է արել քաղաքապետը: Եթե եղել են քաղաքապետեր, նախարարներ ու գյուղապետեր, որոնց հետ էդպիսի հարաբերություններ են եղել, էդ ժամանակը վաղուց ավարտվել է: Ինչ վերաբերում է ներդրումներին, երբ ԲՀԿ խմբակցությունը սկսել ա ներդրումային միջավայրից բողոքել, ժամանակագրորեն համընկել է էն բանի հետ, որ ՔԿ-ում մեղադրանք ա առաջադրվել «Մուլտի գրուպի» ղեկավարին՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումների համար: Ով հասել ա՝ բռնել ա էդ նախագիծն ու կթել ա որպես կթու կով: Հիմա թաթիկները կտրում ենք հատ-հատ ու շարունակելու ենք կտրել: Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը կարա իր կեղտոտ թաթիկներով կպնի: Կկտրենք բոլորի թաթիկները»,- հայտարարել է վարչապետը: