ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետը կալանավորվել է
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնդապետ Մ. Մուրադյանը, հանդիսանալով հետաքննության մարմնի պետ, 2011-ի հունիսի 20-ից մինչև 2015-ի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներքին քննությունների և անվտանգության բաժնի պետի, իսկ 2015-ի նոյեմբերի 30-ից սկսած՝ ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը, 2014-ի հոկտեմբերին իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է. Մարտիրոսովից տեղեկանալով վերջինիս որդու՝ Վ. Մարտիրոսովի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու հիմքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին, նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև ապօրինի անգործություն ցուցաբերելու նպատակով, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ Մ. Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, Է. Մարտիրոսովի հետ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս որդու՝ Վ. Մարտիրոսովի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա ՌԴ քաղաքացու անձնագրում ՀՀ-ից ելքի կնիք դնելու, հետագայում նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ տրամադրելու գործընթացները կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ: Ապա, 2015-ի փետրվարի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Է. Մարտիրոսովից բանկային փոխանցումների միջոցով մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք և շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ Վ. Մարտիրոսովի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, ավելին՝ 2014-ի հոկտեմբերից մինչև 2016-ի հունվարն ընկած ժամանակահատվածում Վ. Մարտիրոսովին պահել է իր առանձնատանը՝ բնակության համար նրան տրամադրելով առանձնատանը կից օժանդակ շինության սենյակներից մեկը: Մ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: |
Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
10316:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
8716:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
8811:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
11511:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
120Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
117Երեկ, 14:00