Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«Պարոն Ծառուկյանը բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի». Հ. Կարապետյան

100
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 14:25
«Պարոն Ծառուկյանը բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի». Հ. Կարապետյան

«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի»,- ավելի վաղ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի Աբովյան 5 հասցեում շինարարությանը, որից հետո՝ արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պարզաբանել՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Հակոբ Կարապետյանի հրավիրած ասուլիսից հետո լրագրողները կրկին զրուցեցին ԲՀԿ առաջնորդի հետ: «Նախագծման թույլտվություն, հետո՝ շինթույլտվություն, պարո՛ն Ծառուկյան»,- հարց-պարզաբանում հնչեցրին լրագրողները: «Աղջի՛կ ջան, հանձնարարություն ստացել, եկել ես: Թուղթը ցույց եմ տվել առավոտյան»,- ասաց պատգամավորը: Լրագրողները նշեցին, որ ընդամենը փորձում են հստակ պատասխան ստանալ. «Պարո՛ն Ծառուկյան, առավոտյան թուղթ ցույց տվեցիք, քաղաքապետարանից էլ արձագանքեցին, որ դա շինթույլտվություն չէ, դա նախագծման թույլտվություն է: Հիմա հարցնում ենք՝ շինարարության թույլտվությունն ո՞վ է տվել»,- ասաց լրագրողը: «Հանգստացե՛ք, աղջի՛կ ջան: Անցյալ տարվանից շինարարություն չենք կատարել, դադարեցված ա մոտ 2 տարի, 2019-ին քաղաքապետը ստորագրությամբ նորից հաստատել ա ԱՊԶ-ն, որ իրավունք ունենք կառուցել, շարունակել»,- նշեց Ծառուկյանը:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի