Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«Մանկապարտեզային գործողություն էր կատարվում». Ալեն Սիմոնյան

91
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 12:45
«Մանկապարտեզային գործողություն էր կատարվում». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, մեկնաբանելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ԿԳՄՍ նախարարության դիմացից երիտասարդներին հեռացնելու գործողությունները, ասաց. «Ես համարում եմ ոստիկանության գործողությունը համաչափ ու ինչ-որ տեղ գտնում եմ, որ մանկապարտեզային գործողություն էր կատարվում, որովհետև մարդկանց խնդրում են, բացատրում են, որ ճանապարհը փակելը ճիշտ չի... Ինչ-որ նախկին իշխանավորներ գալիս են այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ իշխանությանն ինչ-որ բանի մեջ մեղադրելով, լավ էլի...»: