Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սպիտակ տունը պատասխանել է Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցին

1918
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 14:10
Սպիտակ տունը պատասխանել է Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործի քննության լսումների վերաբերյալ զեկույցը չի պարունակում որևէ ապացույց նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչելու համար, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը, հայտնում է Reuters-ը:
«Ելնելով միակողմանի մտացածին գործընթացի արդյունքների հիման վրա, կոնգրեսական Ադամ Շիֆը և դեմոկրատները չկարողացան ներկայացնել նախագահ Թրամփի կողմից խախտումների որևէ ապացույց»,- հայտարարել է Գրիշամը: Ըստ նրա՝ ներկայացված զեկույցն արտացոլում է միայն դեմոկրատների «հիասթափությունը»: