Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Հակասություններ իշխանության և Ծառուկյանի միջև. ինչո՞ւ է դադարեցվել բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը. «Ժամանակ»

112
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 09:35
Հակասություններ իշխանության և Ծառուկյանի միջև. ինչո՞ւ է դադարեցվել բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է Աբովյանում նորաստեղծ ընտանիքների համար նախատեսված 13 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը: Այդ 900 բնակարանները ինքնարժեքով պետք է հատկացվեին նորաստեղծ ընտանիքներին: Պատճառը Ծառուկյանի և իշխանության հակասություններն են:

Քաղաքաշինական մարմինները ցանկացել են շինարարին տուգանել 700 մլն դրամով՝ նախագծից մանր շեղումներ թույլ տալու համար: Ծառուկյանը ցանկություն է հայտնել այդ գումարով նորաստեղծ թաղամասի համար կառուցել դպրոց և մանկապարտեզ, սակայն իշխանությունը մերժել է նաև այս առաջարկը, ինչից հետո շինարարությունը դադարեցվել է»:

Մանրամասները՝ թերթի համարում: