Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Որտե՞ղ դիմավորել Նոր տարին․ Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը երբեմն գերազանցում է 1 մլն դրամը․ «Ժողովուրդ»

89
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 09:25
Որտե՞ղ դիմավորել Նոր տարին․ Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը երբեմն գերազանցում է 1 մլն դրամը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ՝ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով:

Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը՝ չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի «Vaki» հյուրանոցն, օրինակ, 4 գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար: Բայց շատ են այն քաղաքացիները, որոնք պարզապես բնակարան են վարձում՝ օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են: «Բացառություն կարող է կազմել միայն ամանորյա փաթեթների առումով, որովհետեւ մեզ մոտ՝ բոլոր զբոսաշրջավայրերում՝ կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձևավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: