Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

«Դե ո՞նց կլինի՝ հավասար եթեր ապահովեն». Դավիթ Խաժակյան

169
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 00:30
«Դե ո՞նց կլինի՝ հավասար եթեր ապահովեն». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կզարմանամ, եթե Հայկ Մարությանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո Հանրայինը եթեր տա նաև այն ընդդիմադիր ներկայացուցչին, ում բարձրացրած հարցերի կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում:

Բայց դե ո՞նց կլինի՝ հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը: Դե բանավեճի մասին էլ չեմ ասում... Հնչող հարցերի նուրբ և ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, թե Մարությանի փաստարկումներն ինչքան մակերեսային են:
Իշխող ուժի ու Հանրայինի տեսակետը հետևյալն է՝ կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է»: