Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

«Թույլ տվեք դա չսովորել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

120
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 01:15
«Թույլ տվեք դա չսովորել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պատգամավոր Անի Սամսնոնյանը մեր ԱԺ գործընկերներին կոչ է արել՝ մեզ սովորեցնել քաղաքական մշակույթ և հայտարարել է, թե մենք իրենց փաստարկներին ոչ մի հակափաստարկ չկարողացանք բերել: Հուսով եմ, տիկին Սամսոնյանը նկատի չունի առանց փաստաթղթերի նվազագույն ուսումնասիրության լուրջ մեղադրանքներ ներկայացնելու, անպատասխանատու հայտարարություններ անելու և հակառակն ապացուցվելու դեպքում սխալի կամ զրպարտության համար ներողություն չխնդրելու՝ իրենց «քաղաքական մշակույթը»: Թույլ տվեք դա չսովորել:

Ինչ վերաբերում է հակափաստարկների բացակայությանը, ապա տիկին Սամսոնյանը, թերևս, ճիշտ է նկատել, որովհետև հակափաստարկ բերում են փաստարկին, անհիմն ենթադրություններն ու ապատեղեկատվությունը հերքում են»: