Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նոր նվիրատվություն՝ Երևանին

415
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 23:30
Նոր նվիրատվություն՝ Երևանին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու Mercedes Sprinter է նվիրում Երևան քաղաքին:

Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունն անհրաժեշտ է»: