Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

«Մարզպետ Գարիկը ստում է». Բաբկեն Հարությունյան

115
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 22:30
«Մարզպետ Գարիկը ստում է». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետ Գարիկը ստում է: Այսօր Արարատի մարզպետ Գարիկը հայտարարել է, թե փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը իր բաջանաղը չէ, իրականում՝ Գարիկի կինը և Արտավազդի կինը մորաքրոջ աղջիկներ են: Գարիկը ստել է նաև մորաքրոջ հարսի մասով՝ Լիլիթ Միրզախանյանը մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Քեռու որդու մասով էլ Գարիկը հաստատեց, որ զբաղեցնում է մարզպետի օգնականի պաշտոնը: Ստացվում է, որ մարզպետարանի 3 ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում են Գարիկն ու իր հարազատները: Գարիկի՝ տարբեր պաշտոններ զբաղեցնող այլ հարազատների մասին բազմիցս գրվել է»: