Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«Նրան պետք է ժամանակ՝ պատրաստելու իր կեղծ արդարացումները». Դավիթ Խաժակյան

142
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 21:05
«Նրան պետք է ժամանակ՝ պատրաստելու իր կեղծ արդարացումները». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետը երեկոյան լինելու է Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն չի պատասխանելու այն թիրախային հարցերին, որոնք վեր կհանեին կոռուպցիոն գործարքների սխեման, նա հրաժարվեց գալ բանվեճի․․․

Հանրայինը այս ողջ ընթացքում խնդիրը լուսաբանել է ընդամենը 17 վայրկյան: Համանման վերաբերմունքով էլ հնչելու են հարցերը Մարությանին։ Նա անելու է խրոխտ պնդումներ, մեղադրի ընդդիմությանը և իհարկե ասի, որ իր դեմ ապատեղեկատվության արշավ է։ Իսկ լրագրողի հարցերը և եզրահանգումները միտված են լինելու Մարությանի ճշմարտացիությանը։

Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․ ասում էր մաեստրո Մեսչյանը։ Նույն քաղաքապետը, ով խուսափում է բաց հարցերից, բանավեճից՝ թաքնվելով իր խոսնակի, ֆեյսբուքյան լայվի, հիմա էլ հանրայինի եթերի թիկունքում։ Քաղակիրթ բանավեճը չի կայանում, որովհետև բանավիճող կողմը պատրաստ չէ պատասխանել իր օպոնենտի հարցերին, նրան պետք է ժամանակ լսելու մեղադրանքը և պատրաստելու իր կեղծ արդարացումները։ Ինչպես ասել էր իմ առաջին գումարման ավագանու քաղաքապետի թեկնածու Փաշինյանը «նրան բանավեճի ուղարկելը, նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության»։

Ահա սրանք էին այսօվա եթերի և ինձ հետ բանավեճին չհամաձայնվելու պատճառները։ Մարությանը կարող է այդ եթերին էլ չգնալ, նա արդեն տեխնիկական պարտություն է կրել»։