Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Անի Սամսոնյանն այցելել է բերման ենթարկվածներին

132
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 19:15
Անի Սամսոնյանն այցելել է բերման ենթարկվածներին

Քիչ առաջ լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ ՀՅԴ երիտասարդ ցուցարարների շարքերից 19 բերման ենթարկված կա Կենտրոնի ոստիկանության բաժնում, ևս 5-ը՝ Էրեբունիում: «Կենտրոնի բաժնում չկան ոստիկանության վերաբերմունքից դժգոհողներ, թեև կային բերման ենթարկվածներ, որոնք պնդում են, որ իրենց բերման ենթարկելիս կիրառվել է ոչ իրավաչափ ուժ: Բոլորին տարբեր ժամերի ազատ կարձակեն, անգամ 3 ժամը չի լրանա: Այս պահին ոստիկանության բաժանմունքում հանգիստ վիճակ է, բոլորի հետ խոսել եմ, որևէ մեկը վնասվածք չուներ»,- ասաց նա: