Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Սիրիական և ռուսական օդուժի հարվածներից 15 խաղաղ բնակիչ է զոհվել

699
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 17:00
Սիրիական և ռուսական օդուժի հարվածներից 15 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգում առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական և ռուսական օդուժի հարվածից: Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին։

Հայտնի է, որ 13 մարդ զոհվել է Թուրքիային սահմանակից Մաարեթ-է-Նուման քաղաքում շուկայի գնդակոծումից: Եվս 18 մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասի վիճակը ծանր է:

Մեկական մարդ էլ մահացել է Սարաքեբի շրջանում՝ Իդլիբի հարավարևելյան մասում և Մաարեթ-ան-Նուման գավառական քաղաքի մերձակայքում գտնվող Աս-Սարման գյուղում:

Կազմակերպության նախագահ Ռամի Աբդել-Ռահմանը հավելել է, որ ռուսական ինքնաթիռները գնդակոծել են նաև Իդլիբից հարավ գտնվող Քֆար Սիջնա գյուղը: