Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար: |
Մերկելը և Մակրոնը կրկին վիճել են
4916:40«ՍՈւ 35 ինքնաթիռ են գտել, Տ-90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ». Ռուբեն Հայրապետյան
7514:45«Չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան». Կարապետյանը՝ կադրային ջարդի մասին
7414:30«Ցավոք սրտի, սա մեր վերջին նիստը չէ». Արարատ Միրզոյան
5713:05Տավուշում սպանության փորձի դեպքով 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ
6012:30Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՊՆ 2020-ի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը (տեսանյութ)
4912:20