Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

«Մարությանը թաքցնելու բան ունի». Անի Սամսոնյան

122
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 23:55
«Մարությանը թաքցնելու բան ունի». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը 168 TV-ի եթերում նշել է, որ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո քաղաքապետարանին նվիրատվությունների վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել. «Դիրքորոշման փոփոխություն չեղավ երկու պատճառով. նախ՝ մենք ակնհայտորեն խոսել ենք փաստերով, իսկ երկրորդ՝ այդ ուղիղ եթերի բովանդակությունից հետո հասկացանք, որ խնդիրը շատ ավելի խորն է, իսկ պարոն Մարությանը փորձում է ստել, մանիպուլացնել, իսկ դա նշանակում է՝ թաքցնելու բան ունի»,- ասել է նա:
Սամսոնյանն, ինչպես իր մի շարք թիմակիցներ, պնդել է, որ Երևանին այդ ընթացակարգով «Կամազ»-ներ նվիրելն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Այո՛, մենք կասկածներ ունենք, որ այդ նվիրատվությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Նախահեղափոխական Հայաստանի գլխավոր խնդիրը քաղաքական կոռուպցիան էր. դա այն էր, երբ քաղաքական էլիտան պայմանավորվածությունների մեջ էր մտնում օլիգարխների և ձեռնարկատերերի հետ, իսկ դա ստեղծում էր անվստահություն։ Հիմա, եթե այդ ձեռնարկատերերը կարողանային օրինական ճանապարհով ձեռք բերել այդ շինթույլտվությունները, նրանք այդ նվիրատվություններն անելու կարիք չէին ունենա։ Տրամաբանական չէ՞ նվեր տալ մի բանի համար, որը կարող ես ձեռք բերել օրինական ճանապարհով...: Սա քաղաքական կոռուպցիա է: Սա նույն բանն է, երբ իշխող էլիտան գնում է առևտրի ձեռնարկատերերի հետ, իսկ այն, ինչ կատարվել է, եղել է առևտուր, դա քաղաքական կոռուպցիա է։ Առևտուր է եղել. մի բանի դիմաց տրվել է մեկ այլ բան»,- նշել է Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մարությանը թաքցնելու բան ունի». Անի Սամսոնյան