Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

«Համահայկական հիմնադրամը հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում». Վարդ Սիմոնյան

122
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 22:45
«Համահայկական հիմնադրամը հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ, նվաստացուցիչ է փողհավաքչությունը, փոխանցիկ դրոշ դարձրած այս անիմաստ արշավը: Հայաստան հիմնադրամը չունի նախկին գրավչությունը, որովհետև նպատակի ճգնաժամի մեջ է և հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում: Այս հիմնադրամը հիմնվեց, որովհետև ամեն Խաչիկ Ստամբոլցյան Հայաստան պետության անունից սփյուռքում հանգանակութուն էր կազմակերպում և հիմնականում շորթում էդ միջոցները: Կոպիտ ասած՝ ներդրվեց մեկ պատուհանով սփյուռքի փողերն ընդունող գանձապահի այս մենաշնորհն ու դիկտատը։ Իհարկե, տարիների ընթացքում այս մոնոպոլիան պիտի ջարդվեր, ինչը և տեղի ունեցավ։ Հիմա առաջարկս՝ գաղափարական վակուումի մեջ հայտնվածին նոր իդեաներ, նոր նպատակներ են պետք։ Ժամանակն է համահայկական ջանքը ուղղել հայկական մտքի կապիտալի հավաքագրմանը, տեղայնացմանը ու արդեն խիստ երկրորդական, մատչելի ու նաև խիստ հասցեական կդառնա ֆինանսերի հավաքագրումը: Այդ ֆինանսները կլինեն ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ։ Այսպես՝ կֆինանսավորվի համահայկական միտքը՝ աշխատող գաղափարները, նորագույն ստարտափները՝ տեղում կոնկրետ բիզնես պլանների համար ներգրավելով ներդրողների։ Հիմնադրամի կայքը ռազմահայրենասիրական անիմաստ հոլովակներով ծանրաբեռնելու փոխարեն բարի եղեք համահայկական մտքի և այն ֆինանսավորողների հարթակ դառնալ: 10 հազար դրամանոցների նոր չելենջ-կարուսել պտտեցնելու փոխարեն ժամանակն է մտածել և գործել համահայկական 10 միլիոնանոց ուղեղով․ հավատացեք, այսպես ավելի արդյունավետ ու երջանիկ կլինենք...ՄՏԱԾԵՆՔ»: