«Հայտնի մի անձ նվիրատվության դիմաց ուզում էր գովազդային վահանակ տեղադրել. քաղաքապետը մերժել է». Հ. Կարապետյան
![]() Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը կրկին պնդել է, որ քաղաքապետարանին նվիրված աղբատարները որևէ բանի դիմաց չեն ընդունվել. «Քաղաքն ընդունում է նվիրատվություններ բոլոր ցանկացողներից, բոլոր այն մարդկանցից, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավունքի և օրենքի դաշտում անկախ նրանից՝ նրանք որևէ հարաբերություն քաղաքապետարանի հետ ունենում են, թե ոչ, իսկ այն, որ նրանցից որոշները, եթե չասեմ շատերը, ունենում են, շատ բնական է, որովհետև նրանք ապրում և գործում են այս քաղաքում», - ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ նվիրատվությունների և այս կամ այն թույլտվության միջև պատճառահետևանքային կապ գտնել հնարավոր չէ: Նա նշել է, որ նվիրատվություններից առաջ կամ հետո շինթույլտվություն ստացածները որևէ արտոնություններ չունեն ու չեն էլ ունենալու։ Խոսնակի խոսքով՝ նույնիսկ եղել է դեպք, երբ բավականին հայտնի անձանցից մեկն առաջարկել է նվիրատվություն անել, սակայն փոխարենը գովազդային վահանակ ունենալու իրավունք է խնդրել քաղաքի փողոցներից մեկում, սակայն քաղաքապետը մերժել է այս տարբերակը։ Մանրամասները՝ սկզբանղբյուրում: |
Նիդերլանդները դեսպանություն կբացի Հայաստանում
818:25Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը՝ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
1918:00«Իսկ հիմա մեր հերթն է այս քվեարկությամբ ձևավորված հնարավորություններն արդյունքներ դարձնելու». Թևան Պողոսյան
2517:20«Միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին». ԱԳՆ մամուլի խոսնակ
2617:10«Արցախի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Աննա Նաղդալյան
3516:50Daily Mail-ի անդրադարձը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
9015:50