Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

«Ցիվիլ երկրներում Ոստիկանությունը ՆԳՆ կազմում է». Դանիել Իոաննիսյան

175
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 20:50
«Ցիվիլ երկրներում Ոստիկանությունը ՆԳՆ կազմում է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հասկացան, որ Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնը քաղաքական դարձնելը վատ միտք է, հարկ եմ համարում հիշեցնել, որ ցիվիլ երկրներում Ոստիկանությունը ՆԳՆ կազմում է:

Ոստիկանապետը (ով ոստիկանության հրամանատարն է) ուսադիրներով է, իսկ Ներքին գործերի նախարարը (ով քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուն է)՝ քաղաքական»: