Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Բացահայտվել է Վանաձորում հոր և որդու դանակահարության դեպքը

122
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 18:35
Բացահայտվել է Վանաձորում հոր և որդու դանակահարության դեպքը

Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չհաջողվեց զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին։
Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի հանգամանքները պարզեցին ու հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 50-ամյա տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր քեռուն ու քեռորդուն։
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բացահայտվել է Վանաձորում հոր և որդու դանակահարության դեպքը