Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում». Մարուքյանը՝ Թորոսյանին

522
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 15:20
«Ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում». Մարուքյանը՝ Թորոսյանին

«Ես ասել եմ, որ դա լրացուցիչ 6 տոկոսանոց բեռ կլինի աշխատողների համար: Առողջապահության նախարարն ուզում է ամենաշատ ռեֆորմներն առաջարկող նախարարը լինել, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ առաջարկ է և ընդունելի». դեկտեմբերի 2-ին լրագրողների զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարության առաջարկած «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման» նախագծին:

Անդրադառնալով նախարարի՝ հարցազրույցներից մեկում արված՝ «ընդդիմություն եմ ուզում» արտահայտությանը, Է.Մարուքյանը նկատեց. «Եթե ինքը մտածում է, որ ընդդիմությունը որոշումներ դակող է, ապա նա շատ թյուր ըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում, քաղաքական իմաստով եմ ասում»: